News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին ժամանել է Վարշավա: Այս մասին Facebook-ում գրել է «Նոր ժամանակների ռուխ» կուսակցության անդամ Դավիթ Սակվարելիձեն:

Ավելի ուշ Լեհաստանի սահմանային ծառայությունը հաստատել է, որ ընդունել է Սաակաշվիլիին:

 «Որոշման համար հիմք է ծառայել ռեադմիսիայի մասին դիմումի ընդունումը, որը Ուկրաինայի Պետական միգրացիոն ծառայությունը ներկայացրել էր ՈւՊՍԾ»,-նշված է հաշվետվությունում:

Ավելի վաղ ՈւՊՍԾ-ն նշել է, որ Սաակաշվիլին ապօրինի է գտնվել Ուկրաինայի տարածքում, եւ, հետեւաբար, բոլոր իրավական կանոնների պահպանմամբ, նա վերադարձվել է այն երկիրը, որտեղից եկել է՝ խախտելով ներքին օրենսդրությունը:

Հիշեցնենք, որ 2017-ի սեպտեմբերի 22-ին Լվովի մարզի Մոստիսկի դատարանը Սաակաշվիլիին մեղավոր է ճանաչել Ուկրաինայի սահմանը ապօրինի հատելու համար: 2018-ի հունվարից Կիեւի Շրջանային վարչական դատարանը մերժել է Սաակաշվիլիին Պետական միգրացիոն ծառայության դեմ հայցի պահանջները՝ իրեն փախստական ճանաչելու մասին: Փետրվարի 6-ին Կիեւի շրջանային վարչական դատարանը նորից չի բավարարել Միգրացիոն ծառայության որոշման դեմ Սաակաշվիլիի բողոքը: Սաակաշվիլին ծառայությանը դիմել էր իրեն փախստական ճանաչելու մասին փաստաթղթերի ձեւակերպումների համար կամ անձի, որը լրացուցիչ օգնության կարիք ունի:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ