News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դուբայում  բիթքոինով 50 շքեղ բնակարան է վաճառվել, ընդ որում  կրիպտոներդրողներից մեկը միանգամից տասը բնակարան է գնել, հաղորդում է Business Insider-ը:

ԱՄԷ-ում նախագիծը նախորդ տարի հայտարարվել էր Շոտլանդիայի բարոնուհի Միշել Մոնեի եւ նրա գործարար գործընկեր Դուգ Բերոումենի կողմից: Ամբողջ ծրագրի արժեքը մոտ 327 միլիոն դոլար է: Բերոումենն ասում է, որ մի մասը որոշել են վաճառել բիթքոիններով:

«1300 տարածքներից 50-ն ենք մենք հատկացրել: Ինչ-որ մեկը գնել է մեկ-երկու բնակարան, իսկ մեկը 10 բնակարան է գնել»:

Մոնեն պատմել է, որ գնորդները լիովին համապատասխանել են բիթքոինների ներդրողների կարծրատիպին՝ շապիկներ հագած ծրագրավորող տղամարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ