News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին 4 տրիլիոնի բյուջետային ծրագիր է ներկայացրել:

Ըստ USA.one-ի՝ բյուջեի ծրագրում ծախսերի հիմնական կետերից են ռազմական ծախսերը, Մեքսիկայի հետ սահմանին պատը կառուցումը, ենթակառուցվածքի բարելավումը եւ երկրում օփիոիդային ճգնաժամի լուծումը:

Ըստ ԱՄՆ վարչակազմի բյուջետային վարչության ղեկավար Միք Մալվենիի՝ Թրամփի առաջարկը ներառում է 200 մլրդ դոլար`ենթակառուցվածքների ծախսերի համար, ավելի քան 23 մլրդ դոլար`սահմանների անվտանգության ապահովման եւ միգրացիոն օրենսդրության պահպանման համար, 13 միլիարդ դոլար`օփիոիդային ճգնաժամի դեմ պայքարելու համար:

 «Բյուջեն ապահովելու  է նաեւ հուսալի ազգային պաշտպանություն», - ասել է Մալվենին:

Նախագահի կողմից բյուջեն կազմվել  է հաշվի առնելով մոտ ապագայում ԱՄՆ տնտեսության կանխատեսված զգալի աճը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ