Երեւանի Էրեբունի համայնքում գտնվող գիշերային ակումբի տնօրենը մերկապարուհիներին ստիպել է զբաղվել պոռնկությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նա պարուհիներին է տրամադրել ակումբի առանձնասենյակները, որտեղ մարմնավաճառությամբ են զբաղվել նրանք եւ տնօրենին փոխանցել գումարի մի մասը։ Պարզվել է նաեւ պարուհիների ինքությունը։
Քրեական գործ է հարուցվել։ Քննություն է կատարվում։