News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Օդեսայի մարզի նախկին ղեկավար Միխայիլ Սաակաշվիլին պատմել է, որ նրան Ուկրաինայից Լեհաստան են տեղափոխել մասնավոր ինքնաթիռով:

«Մենք ռեստորանում թեյ էինք խմում, դա գործնական հանդիպում էր: Ներխուժեց խումբը, ձերբակալեց ինձ, ոլորեց ձեռքերս: Հրացանների եւ ատրճանակների փողերը վրաս պահելով՝ նրանք ինձ ավտոբուս մտցրեցին, հետո ուղղաթիռ՝ փակելով աչքերս, բերանս: Այդ ուղղաթիռը երկար ժամանակ էր Կիեւում թռչում, որքան ես հասկացա: Հետո այն վայրէջք կատարեց  «Բորիսպոլ» օդանավակայանում եւ ինձ հրեցին մասնավոր ինքնաթիռ», - NEWSONE-ին պատմել է Սաակաշվիլին:

Նա հավելել է, որ չի կարողացել տեսնել, թե ինչ ինքնաթիռ է դա եղել:

«Եկել էին լեհական սեյմի իմ ընկեր պատգամավորները: Հեռախոսով ես զրուցում էին ՆԳՆ ղեկավարության հետ: Եվ այժմ ես Վարշավայում լեհական պետության պաշտպանության տակ եմ», - հավելել է Սաակաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ