News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է գրեթե բոլոր տեսակների սպառազինությունների ավելացման մասին:

«Մենք ավելացնում ենք գրեթե բոլոր տեսակի զենքի զինանոցները», - նահանգապետերի եւ քաղաքապետերի հետ հանդիպման ժամանակ ասել է նա: «Մենք արդիականացնում եւ ստեղծում ենք ամբողջովին նոր միջուկային ուժ: Եվ, անկեղծ ասած, պետք է անենք, որովհետեւ մյուսները դա անում եմ: Եթե նրանք կանգ առնեն, մենք էլ կանգ կառնենք», - ավելացրել է նա:

Միեւնույն ժամանակ, Թրամփը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն երբեք ստիպված չի լինի զենք կիրառել:

Թրափմի կողմից Կոնգրեսին ներկայացված բյուջեն 716 միլիարդ դոլար է նախատեսում ռազմական ծախսերի եւ միջուկային զինանոցի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ