News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պաղեստինը հրաժարվում է Մերձավոր Արեւելքի կարգավորման գործընթացում ԱՄՆ հետ որպես միջնորդ համագործակցել, հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

«Մենք հայտարարում ենք, որ այս պահից մենք հրաժարվում ենք ամերիկացիների հետ միջնորդական կարգավիճակում որեւէ կերպ համագործակցել, քանի որ դեմ ենք նրանց գործողություններին», - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններում ասել է Աբասը:

Որպես իր դիրքորոշման հիմնավորում Աբասը բանակցությունների ժամանակ որպես օրինակ է բերել ԱՄՆ  գործողությունները, այդ թվում հիշեցրել է դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման մասին:

 «Նախագահ Թրամփը մեզ եւս մեկ անգամ զարմացրել է, սա մեզ համար ապտակ էր, ես նկատի ունեմ ԱՄՆ դեսպանմատունը Երուսաղեմ տեղափոխելու նրա որոշումը եւ համապատասխանաբար, Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք համարելը», - ասել է Աբասը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ