News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռադիոյի համաշխարհային օրը երիտասարդ տոն է, որն առաջին անգամ նշել են 2012թ.: Իսկ այն տոնելու որոշումը ՅՈւՆԵՍԿՈ-ն կայացրել էր 2011թ.: 

Օրվա ընտրությունը պատահական չէ՝ հենց 1946 թ. փետրվարի 13-ին է առաջին անգամ եթեր դուրս եկել «ՄԱԿ-ի Ռադիոն», որի կայանը գտնվում էր Միացյալ ազգերի կազմակերպության շտաբ բնակարանում: Ինչպես ասում են տոնի հիմնադիրները՝ այն պետք է ոչ միայն պատշաճը մատուցի ռադիոյին որպես կապի միջոցի, այլեւ նպաստի ռադիոյին առնչություն ունեցողների միջեւ համագործակցության ամրապնդմանը ( լինեն դրանք խոշոր հեռարձակող ընկերություններ, թե անհատներ), նաեւ նպաստի, որ թե միջազգային լրատվամիջոցները, թե տեղական ռադիոկայանները ընդլայնեն տեղեկությունների հասանելիությունը ու նպաստեն տեսակետների արտահայտման ազատությանն ու ռադիոյի եթերում գենդերային հավասարության ապահովմանը: 
Չէ՞ որ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ռադիոն շարունակում է կապի ու շփման միջոց մնալ աշխարհի ամենամեծ լսարանի համար: Դրա համար էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բոլոր երկրներին կոչ է անում ակտիվ մասնակցություն ունենալ Ռադիոյի համաշխարհային օրվան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ