News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքը նախկին առեւտրի նախարարին կոռուպցիայի համար դատապարտել է 21 տարվա ազատազրկման այն բանից հետո, երբ Ինտերպոլը նրան հանձնել է իշխանություններին, հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով կառավարության աղբյուրին:

Աբդել Ֆալահ Ալ Սուդանին, որը 2006-ից 2009 թվականը նախկին վարչապետ Նուրի ալ Մալիկիի կառավարությունում եղել է առեւտրի նախարար, անբարեխղճության համար դատապարտվել է 14 տարվա ազատազրկման եւ լրացուցիչ յոթ տարվա՝ ոչ իրավաչափ գործողությունների համար:

70-ամյա Սուդանին, որը ունի նաեւ բրիտանական քաղաքացիություն, Ինտերպոլի կողմից 2014 թվականի հունիսից հետախուզվում էր եւ անցյալ տարվա սեպտեմբերին Բեյրութի միջազգային օդանավակայանում կալանավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ