News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀԱՀ իշխող կուսակցություն Աֆրիկյան ազգային կոնգրեսը (ANC) որոշել է երկրի նախագահ Ջեյքոբ Զումային պաշտոնանկ անել, քանի որ նա հրաժարվել է հրաժարական ներկայացնել, հայտնում է Times Live-ը:

Երկուշաբթի ANC գործադիր կոմիտեի նիստում ոոշում էր կայացվելու Զումայի ճակատագրի վերաբերյալ: SABC հեռուսատաընկերությունը հայտնել է, որ կուսակցությունը որոշել է երկրի նախագահ Ջեյքոբ Զումային 48 ժամ տալ հրաժարական ներկայացնելու համար, հակառակ դեպքում պաշտոնանկ կարվի:

Զուման, հավանաբար, հրաժարվել է պաշտոնից հեռանալ, եւ նիստը շարունակվել է: ANC գործադիր կոմիտեն որոշել է նախագահին պաշտոնից հետ կանչել:

Վերջին շրջանում իշխող կուսակցության վրա ընդդիմությունը ճնշում է գործադրում պետական ունեցվածքի վատնման շուրջ ծագած սկանդալի պատճառով: 2014 թվականից ընդդիմությունը խափանում է օրենսդիր ժողովի նիստերը՝ Զումայից պահանջելով փողերը վերադարձնել պետական գանձարան: Երկրի ղեկավարը հերքում էր իր մեղքը՝ պնդելով, որ բոլոր ֆինանսական գործարքներին հետեւել են կառավարական հատուկ ծառայությունները:

Զումայի նախագահության ժամկետն ավարտվում է 2019 թվականին, երբ պետք է ընտրություններ անցկացվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ