Վենեսուելայի Բոլիվար նահանգում անհայտ անձը կրակ է բացել կառնավալի երթի մասնակիցների վրա, որի հետեւանքով մահացել է 3. Վիրավորվել՝ 5 մարդ, հաղորդում է Nacional պորտալը:
Ողբերգությունը տեղի է ունեցել Էլ Կալյանոյի շրջանում: Կառնավալային երթը հենց նոր էր սկսվել, երբ անհայտ անձը կրակ է բացել մարդկանց ուղղությամբ:
Բոլոր զոհերը երիտասարդներ են, վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց: Դեռեւս ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել կրակողին: