News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սիրիական զորքերը պետք է վերցնեն թուրքական ներխուժումներից Աֆրինի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը: Այս մասին Al Mayadeen հեռուստաալիքին հայտնել է «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժեր» քրդական ջոկաատների հրամանատար Սիփան Համուն: Նա կոչ է արել սիրիական բանակին «շտապ ամրացումներ իրականացնել Թուրքիայի հետ սահմանին գտնվող այդ նահանգ»,փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Սիրիայի զինվորականների եւ «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի» միջեւ այժմ սերտ համագործակցություն է առկա»,-նշել է քուրդ հրամանատարը:

Երկուշաբթի համաարաբյան Al-Hayat թերթը հայտնել էր, որ Հալեպից արեւմուտք տեղակայված սիրիական ուժերն իրենց դիրքերից թույլատրել են սնունդի, վառելիքի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարումը Աֆինի բնակիչներին  (1,5 մլն մարդ), որոնք հումանիտար օգնության կարիք ունեն:

Քրդերը ներկայումս հաջողությամբ ետ են մղում թուրքական տեխնիկայի, հրետանու եւ ավիացիայի կողմից աջակություն ստացող «Սիրիայի ազատ բանակի» հարձակումները: Նրանց հաջողվել է շարքից հանել մի քանի տանկեր, խոցել թուրքական ուղղաթիռներ եւ անօդաչուներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Ամենաշատ