News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ռոսպոտրեբնադզոր»-ը նախազգուշացրել է Թուրքիայում սիբիրախտի բռնկման մասին, որտեղ հիվանդության կասկածանքով 70 մարդ է հոսպիտալացվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքը:

«Տրապիզոն նահանգի քաղաքային իշխանությունների տեղեկությունների համաձայն՝ 2018 թվականի փետրվարի 10-ին Թուրքիայի հյուսիսում գտնվող Աքչաաբաթ բնակավայրի մոտակայքում սիբիրախտի բռնկում է գրանցվել: Հոսպիտալացվել է ավելի քան 70 մարդ, որոնցից 3-ի դեպքում ախտորոշումը հաստատվել է լաբորատոր ճանապարհով: Մեկ կին մահացել է»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Ըստ տեղական առողջապահական մարմինների կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտության՝ բռնկումը կապված է հիվանդ կենդանիների (կովի) մսի՝ սննդում օգտագործման հետ»:

«Ռոսպոտրեբնադզոր»-ում ընդգծում են, որ թուրք մասնագետները մի շարք միջոցներ են ձեռնարկում վարակի տարածումը կանխելու համար: Լաբորատոր հետազոտության համար նախատեսված նյութերն ուղարկվել են Անկարա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ