News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հերքում է լրատվամիջոցների հրապարակումները վառելիքի ակասի պատճառով Երեւան-Մոսկվա չվերթի հարկադիր վայրէջքի մասին: https://news.am/arm/news/436051.html

«Երեւանից ոչ մի օդանավ վերալիցքավորվելու համար հարկադիր վայրէջք չի կատարել»,- ի պատասխան NEWS.am-ի հարցման՝ հայտնեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ փետրվարի 11-ին Երեւան-Մոսկվա չվերթի օդանավն իբր հարկադիր վայրէջք է կատարել վառելիքի հետ կապված խնդիրների պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ