News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ հագան եւ փորձեցին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Վերջինս, տեսնելով կեղտաջրով լի տարան ձեռքին իրեն մոտեցող «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, իր թիմակիցներին հորդորեց՝ «դեմն առեք»:

Ավագանու ՀՀԿ-ական անդամները տեղներից վեր կացան եւ փորձեցին կանխել Մարինա Խաչատրյանի ընթացքը, որի ժամանակ կեղտաջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ:

Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց: Այդ ընթացքում ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր Ծիրանիի» անդամների վրա եւ փորձում էին քարշ տալով հեռացնել նրանց: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: ՀՀԿ-ականներից մեկն էլ հետեւից քաշեց նրա մազերը եւ էլի հարվածներ հասցրեց: «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը փորձում էր բաժանել կողմերին, բայց չէր հաջողվում:

Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ եւ փորձում են դուրս բերել «Երկիր Ծիրանիի» անդամներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Նուբարաշենի խճուղու հարակից շենքի բնակիչները փակել էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ տանող ճանապարհը։ Նրանք բողոքում էին քրեակատարողական հիմնարկի կոյուղուց տարածվող գարշահոտությունից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ