News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան պլանավորում է  որոշակիորեն ավելացնել իր ռազմական ծախսերը Ռուսաստանի պատճառով: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ռազմական կանխատեսման կենտրոնի ղեկավար, փորձագետ Անատոլի Ցիգանոկը: 

Նրա խոսքով՝ ֆրանսիական ղեկավարության որոշման վրա կարող էր ազդել  Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ծովային տեղակայման թեւավոր հրթիռների «Կալիբր ՆԿ» համալիրի փորձարկումը: Բացի այդ, փորձագետի կարծիքով, ֆրանսիացիներին գրավել են նաեւ այլ ռուսական զենքեր: «Պարզապես ֆրանսիացիներն այս փորձարկումներին ճիշտ գնահատական չեն տվել: Նրանք համարել էին, որ Ռուսաստանը ցուցադրում է իր ուժը եւ մտադիր է ագրեսիվ քաղաքականություն վարել Եվրոպայի նկատմամբ, սակայն իրականում դա այդպես չէ»,-պարզաբանել է ռազմակն փորձագետը:

Բացի այդ, Ցիգանոկի կարծիքով, Ֆրանսիայի ռազմական բյուջեի կտրուկ աճը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՆԱՏՕ ծախսերը կրճատելու մասին հայտարարության հետ, որը լուրջ հարված էր բլոկին:

Ռազմական փորձագետը հիմնվում է արեւմտյան՝ մասնավորապես, ամերիկյան զինվորականների ու ռազմական փորձագետների գնահատականնների վրա, որոնք պնդում են, որ մարտավարական զենքերի առումով Ռուսաստանին հաջողվել է ԱՄՆ֊ի հետ ռազմական հավասարակշռության հասնել: Սա, Ցիգանոկի կարծիքով, պատճառներից մեկն է այն  բանի, Թրամփը ակտիվորեն հանդես է գալիս ԱՄՆ ռազմական բյուջեիի եւ ռազմական ծախսերի ավելացման օգտին՝ պահանջելով Կոնգրեսից բանակին լրացուցիչ միջոցներ հատկացնել եւ սկսել զինված ուժերի զինումը:

Սակայն, ինչ վերաբերում է սովորական սպառազինություններին, այստեղ Ռուսաստանին դեռ չի հաջողվել առաջ անցնել իր արեւմտյան մրցակիցներին: Բացի այդ, ամերիկացիներն ու եվրոպացիներն ունեն էական տեխնոլոգիական առավելություն, որը ապահովվել էր ԽՍՀՄ փլուզման շրջանում:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի իշխանությունները հայտնել էին մինչեւ 2025 թվականը 40 տոկոսով ռազմական ծախսերի ավելացման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ