News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սուրբ Վալենտինի օրվան ընդառաջ Լաս Վեգասի օդանավակայանի ուղեբեռների սպասասրահում ամուսնությունների գրանցման ժամանակավոր բյուրո է բացվել, հայտնում է Fox News-ը:

Հաղորդվում է, որ ամուսնանալ ցանկացողները կարող են թույլտվություն ստանալ Մակ Քարրան օդանավակայանում ուղեբեռին սպասելիս: Հստակեցվում է, որ օդանավակայանում պսակադրության արարողություններ չեն անցկացվի՝ հերթեր չստեղծելու համար:

Ժամանակավոր pop-up բյուրոն արդեն սկսել է թույլտվություններ տալ ամուսնանալ ցանկացողներին:

«Մենք պարզապես գնում էինք, պատրաստվում էինք տաքսի գտնել եւ վահանակը տեսանք: Սա մեզ թույլ տվեց շատ ժամանակ խնայել, այնպես որ՝ հիմա կարող ենք խաղատուն գնալ»,- ասել է Թեխասից Հեկտոր Քասթանեդան, որն ամուսնանալու թույլտվություն է ստացել:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ Քլարկ շրջանի իշխանությունները, որտեղ գտնվում է Լաս Վեգասը, տարեկան միջինը մոտ 80 հազար ամուսնության թույլտվություն են տալիս:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ