News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը ժամանել է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազա, լրագրողներին հայտնել է ՀՌՕ մամուլի ծառայության պետ Վադիմ Աստաֆեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այցելության աշխատանքային առաջին օրը Դվորնիկովը ստուգել է ռուսական «Էրեբունի» ավիաբազայի օդաչուների մարտական հերթապահության կազմակերպումը, ինչպես նաեւ զննել է ռազմական օդանավակայանի եւ Երեւանի ռազմական քաղաքների ենթակառուցվածքների օբյեկտները, որտեղ տեղավորված են ռուսաստանցի զինծառայողները եւ նրանց ընտանիքների անդամները, նշել է մամուլի ծառայության ղեկավարը:

«Գեներալ-գնդապետ Դվորնիկովը նաեւ ծանոթացել է ավիացիոն զորամասի ընտանեկան տիպի ծառայողական հանրակացարանների եւ Հայաստանի մայրաքաղաքի ռազմական քաղաքներից մեկի բազայում ռուսաստանցի զինծառայողների երեխաների համար դպրոցի շինարարության, վերանորգման ընթացքին»,- ասել է Աստաֆեւը:

ՀՌՕ զորահրամանտարը մի քանի օրվա ընթացքում կուսումնասիրի Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի պբյեկտների զարգացման հեռանկարները եւ միջոցառումների կմասնակցի Ռուսաստանի ու Հայաստանի ԶՈՒ-երի միացյալ շտաբի կազմում, հավելել է Աստաֆեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենադրամատիկ իրադարձությունները կարող են տեղի ունենալ. Կռիլովը չի բացառել ռուսական բազայի դուրսբերումը Հայաստանից
Ըստ ամենայնի, այս ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,- NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում նշեց...
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
Ամենաշատ