News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Սա հարձակում էր Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, հայտարարել է Երեւանի ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպին:

«Ինպե՞ս կգնահատեք, եթե էդ կիսլատան լցվեր իմ երեսին, ես ընդհանրապես նորմալ չեմ գնահատում, որովհետեւ աննորմալ մարդիկ եկել են դահլիճ եւ խանգարում են մեր աշխատանքը: Ես տեսա, որ էդ ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, դա նորմալ եք գնահատո՞ւմ դուք, ինքը շփեց, ուղղակի չհասավ, սա հարձակում էր Տարոն Մարգարյանի վրա»,-ընդգծեց Նահապետյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Ծեծկռտուքից հետո դադարեցված Երեւանի ավագանու նիստը վերսկսվել է. ներկա են բուժաշխատողներ եւ անվտանգության աշխատողներ

 

 

Տպել
Ամենաշատ