News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մշտապես պետք է ապահովել ընդդիմադիրների ձայնը, սակայն այն, ինչ տեղի ունեցավ այսօր, անցնում է չափն ու սահմանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ավագանու նիստի ժամանակ նշեց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա հավելեց, որ այսօր, փաստորեն, նիստերի դահլիճում հասարակական կարգն ապահովելու  խնդիր կա՝ կարգ, որը կապահովվեր փողոցում, սակայն ավագանու նիստերի դահլիճում դա անել չէր հաջողվում: 

«Մենք մշտապես ցանկանում ենք բովանդակային հարցեր քննարկել, սակայն  ամեն անգամ փորձ է արվում այդ քննարկումները խաթարել: Իսկ նիստերն այս ձեւով խաթարելը նշանակում է խաթարել հետագա ողջ աշխատանքը»,-նշեց նա:

Խաժակյանը նաեւ հորդորեց իր ելույթը չընդունել որպես քննադատություն, այլ  հասկանալ, որ հետեւողական քայլերով, ուսումնասիրելով պետք է փորձել օգնել մարդկանց:

Խաժակյանն իր ելույթը եզրափակեց նշելով, որ այն ինչ տեղի ունեցավ այսօր, չի կարող օգնել ոչ ոքի, նույնիսկ նրանց, ովքեր նախաձեռնել էին այն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:

Տպել
Ամենաշատ