News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է լրացուցիչ 200 մլն դոլար հատկացնել Սիրիայում մարդասիրական ջանքերին աջակցելու համար: Այս մասին Քուվեյթում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի կոալիցիայի հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Հունվարի ամսվա դրությամբ Սիրիայի մարդասիրական օգնության համար մենք 216 միլիոն դոլար ենք ուղղել, այսօր մենք հայտարարում ենք կայունության ապահովման համար եւս 200 միլիոն դոլարի հատկացման մասին, ինչն առաջնային է Սիրիայի ազատագրված տարածքներում», - ասել է նա:

«Միացյալ Նահանգները կշարունակեն աջակցել Սիրիայում «Իսլամական պետությանը» հակազդելու ռազմական ջանքերին եւ այս համատեքստում կշարունակեն նախապատրաստել տեղական ուժերին»,- ասել է Թիլերսոնը՝ ընդգծելով, որ Վաշինգտոնը անհանգստացած է Սիրիայի հյուսիսարեւմտյան շրջանում վերջին զարգացումներից, սակայն շատ լավ հասկանում է Թուրքիայի՝ անվտանգության խնդիրների վերաբերյալ մտահոգությունները»:

Ըստ նրա՝ միջազգային դաշինքին հաջողվել է ազատագրել Սիրիայում և Իրաքում «ԻՊ»-ի վերահսկողության տակ գտնվող տարածքների 98 տոկոսը, սակայն զինյալները «ձգտում են ապստամբ շարժումներ ձևավորել Լիբիայում, Աֆղանստանում եւ Ֆիլիպիններում»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ