News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին խիստ տոնով է արտահայտվել ԱՄՆ զինվորական հրամանատարության հասցեին։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե ինչպես Թուրքիան, այնպես էլ ԱՄՆ–ը պետք է ենթարկվեն ՆԱՏՕ–ի կանոնակարգին։ «ՆԱՏՕ–ում բոլոր երկրներն էլ ԱՄՆ–ին հավասար իրավունքներ ունեն։ Շուտով ԱՄՆ պետքարտուղարն էլ կգա, իր հետ էլ կխոսենք»,–ասել է Էրդողանը։

Անդրադառնալում Մինբիջի քրդերի դեմ ռազմական գործողություն սկսելու դեպքում տեղի ամերիկացի հրամանատարների հայտարարությանը, թե նրանք խիստ հակահարված կտան, Էրդողանը ասել է. «Ովքեր որ ասում են, թե խիստ հակահարված կտանք, նրանք հաստատ կյանքում օսմանյան ապտակ չեն կերել»,–ասել է Էրդողանը։

Նշենք, որ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե պատրաստվում են Սիրիայի Մինբիջ մտնել եւ «մաքրել ահաբեկիչներից»։ Մինբիջում ամերիկյան հրամանատարն էլ պատասխանել են, որ Թուրքիայի կողմից ցանկացած հարձակում խիստ հակահարված կստանա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ