News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի խորհրդարանի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության պատգամավոր Դաստան Բեկեշեւն օրինագիծ է ներկայացրել, որի համաձայն առաջարկվում է անհիմն քննադատության համար 20 հազարով սոմով (մոտ 300 դոլար) տուգանել սոցիալական ցանցերի օգտատերերին, հաղորդում է Sputnik-ը: 

Ծրագիրը ներկայացվել է Սոցիալական, կրթության, գիտության, մշակույթի եւ առողջապահության հարցերի հանձնաժողովի նիստին:

Բեկեշեւի խոսքով՝ սոցիալական ցանցերում որոշակի թեմայի շուրջ քննադատական մեկնաբանություններ են հրապարակվում, որոնք կոնկրետ քաղաքացիների են վերաբերվում: «Տուժող կողմին բարոյական փոխհատուցման ձեւով տույժի վճարը պետք է առնվազն 20 հազար սոմ կազմի»,- ասել է պատգամավորը:

Հանձնաժողովի երկու անդամները դեմ են հանդես եկել այդ փաստաթղթին, մնացածը՝ կողմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ