News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 21
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգի համալսարանի հետազոտողները բացահայտել են ամուսնական դավաճանությանը նպաստող գործոնները, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով Journal of Personality and Social Psychology ամսագիրը:

3.5 տարվա ընթացքում գիտնականները հետեւել են 233 նոր ամուսնացած զույգերին: Նրանց հետաքրքրում էր երկու պարամետր. ուշադրության շեղման արագությունը եւ թեագնահատելու հակումը: Գիտնականները փորձարկման մասնակիցներին ինչպես չափազանց գրավիչ, այնպես էլ միջին տեսք ունեցող կանանց եւ տղամարդկանց լուսանկարներ են ցույց տվել: Ինչպես պարզվել է, նրանք, ովքեր ամենից արագ են շեղվել գրավիչ կանանց եւ տղամարդկանց լուսանկարներից, 50 տոկոսով ավելի քիչ են հակված դավաճանությանը, իսկ նրանք, ովքեր ավելի երկար են ուսումնասիրել լուսանկարները, ավելի հաճախ են դավաճանել:

Ավելի քիչ են դավաճանել նաեւ այն մասնակիցները, որոնք թերագնահատել են լուսանկարներում պատկերված գեղեցիկ կանանց կամ տղամարդկանց գրավչությունը՝ նրանց մեջ ոչ մի առանձնահատուկ բան չտեսնելով: Հետազոտողները նշում են, որ երկու գործընթացներն էլ անգիտակցաբար են տեղի ունենում. դրանց վրա կարող են ազդել ինչպես կենսաբանական գործոնները, այնպես էլ կյանքի փորձը:

Հետազոտության ընթացքում հնարավոր է եղել երկու գործոն բացահայտել: Այդպես, դավաճանության հակված են եղել ավելի երիտասարդ մասնակիցները, որոնք այնքան էլ բավարարված չեն բուն հարաբերություններով, բայց միեւնույն ժամանակ գոհ են սեքսից: Բացի այդ, դավաճանություններն ավելի հաճախ են հանդիպել այն զույգերի մոտ, որտեղ կանայք պակաս գրավիչ տեսք ունեն: Նրանց ամուսինններն ավելի հաճախ են դավաճանել իրենց, եւ պակաս գրավիչ տեսք ունեցող կանայք ուսումնասիրության ավելի գրավիչ մասնակիցներից հաճախ են դավաճանության գնացել: Տղամարդու արտաքինը որեւէ դեր չի խաղացել:

Կարեւոր էր նաեւ սեռական հարաբերությունների նախկին փորձը: Տղամարդիկ, որոնք նախկինում ավելի հաճախ են սեռական հարաբերություններ ունեցել, առավել հակված են եղել դավաճանությունների: Կանանց դեպքում պատկերը հակառակն էր. որքան քիչ են եղել կանանց զուգըներները, այդքան նրանք ավելի հեշտ են արտամուսական կապի մեջ մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news