News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բուքինգեմյան պալատում եւ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի մյուս նստավայրերում արգելել են պլաստիկ շշերի եւ խմելու ձողիկների օգտագործումը, հաղորդում է The Telegraph-ը։

Արգելքը հրապարակվել է կապված շրջակա միջավայրի պահպանման եւ թափոնների նվազեցման թագուհու ցանկության հետ։ Թափոնների դեմ պայքարի միջոցները կներառեն պլաստիկ սպասքից հրաժարում, դրանց թվում են խմելու ձողիկները։

Բուքինգեմյան պալատում, Վինձորյան ամրոցում եւ Շոտլնդիայի Հոլիրուդյան պալատում այսուհետ  թույլատրվում է օգտագործել ճենապակյա կամ կերամիկայից պատրաստված սպասք, կամ էլ ստվարաթղթից, որը ենթարկվում է երկրորդական մշակման։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ