News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիրներն ունեն ազատ խոսքի իրավունք, բայց այսօր չափն անցան: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Երեւանի ավագանու նիստում հանրապետականների եւ «Երկիր ծիրանիի» միջեւ տեղի ունեցած միջադեպին:

«Ես համաձայն եմ Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հետ, որն ասել է, որ ընդդիմադիրները ազատ խոսքի իրավունք պետք է ունենան, բայց այսօր չափն անցան: «Երկիր ծիրանիի» կանանց պահվածքը չափ ու սահմանից դուրս էր, նրանք ավագանու նիստը վերածել էին ախոռագոմի»,-ասաց նա:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ անձամբ չի տեսել՝ «Հանրապետական» խմբակցությունից որեւէ մեկը հարվածել է «Երկիր ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին. «Եթե ձեր վրա գային բան շպրտեին, ի՞նչ պետք է անեիք, եթե նիստի ժամանակ նման բան են անում, պետք է սպասեն, որ շպրտե՞ն, ոչ մեկի ուղեղի մեջ չի տեղավորվում, որ երեք կին նման քայլ են կատարում: Պիտի չգրկեին դուրս բերեի՞ն, ես չգիտեմ, թե ով ում է հարվածել, բայց ցանկացած բռնության մենք դեմ ենք, դատապարտում ենք:  Բայց նախ յուրաքանչյուր ավագանու անդամ, քաղաքացի, պատգամավոր պետք է իրեն էթիկայի սահմանում պահի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:

«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)

«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»

«Այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց կնոջ վրա». Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց Տարոն Մարգարյանին

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

Տպել
Ամենաշատ
Partner news