News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում Երեւանի է ավագանու անդամ «Երկիր Ծիրանի» կուսակցության ներկայացուցիչ Մարինա Խաչատրյանի նկատմամբ կիրառված ֆիզիկական բռնությունը:

Կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է.

«2018 թվականի փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստի ժամանակ Հանրապետական խմբակցության ներկայացուցիչների կողմից  բռնի ուժի է կիրառվել «Երկիր Ծիրանի» ներկայացուցչի նկատմամբ:

«Երկիր Ծիրանի»-ի անդամները դահլիճ են բերել Նուբարաշեն թաղամասում շաբաթներ շարունակ փողոց արտահոսող եւ թաղամասում գարշահոտություն տարածող  կոյուղաջրով լի շիշը ու փորձել այն հանձնել  քաղաքապետ Տարոն Մարգարյանին։

Հանրապետական խմբակցության ավագանու անդամների եւ  «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամների միջեւ հրմշտոց է սկսվել։ Հանրապետականները նիստերի դահլիճից բռնությամբ  դուրս են  հանել  ընդդիմադիր խմբակցության անդամներին։

«Ազատություն» լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսաձայնագրության մեջ երեւում է, թե ինչպես է Հանրապետականի ավագանու անդամը երկու անգամ ապտակում «Երկիր Ծիրանի»-ից Մարինա Խաչատրյանին եւ քաշում վերջինիս մազերը ։

Բռնություն է կիրառվել նաեւ լրագրողների նկատմամբ։ Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներն ու քաղաքապետի օգնականները խոչընդոտել են լրագրողների աշխատանքին։

Հիշեցնենք, որ ծեծը  կամ այլ բռնի գործողություններ կատարելը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, ինչպես նաեւ պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածով  լրագրողի մասնագիտական օրինական գործողությունները խոչընդոտելը:

«Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը դատապարտում է Երեւանի ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած բռնի գործողությունները, ինչպես նաեւ լրագրողների աշխատանքի խոչընդոտում։

«Ընդդեմ Իրավական կամայականության» հասարակական կազմակերպությունը կոչ է անում ՀՀ գլխավոր դատախազությանը իրականացնել անաչառ եւ թափանցիկ քննություն եւ քրեական պատասխանատվության  ենթարկել հանցագործություն կատարած ավագանու անդամներին:

Կազմակերպությունը իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրել իրավական եւ հոգեբանական աջակցություն Մարինա Խաչատրյանին»:

 Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին, քաշել մազերից:

«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)

«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»

«Այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց կնոջ վրա». Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց Տարոն Մարգարյանին

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

Տպել
Ամենաշատ