News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սյունիքի մարզի հարավարեւմտյան մասում գտնվող Ագարակ քաղաքում՝ Իրանի հետ սահմանից 2-3 կմ հեռավորության վրա, արդեն գործում է Ucom ընկերության վաճառքի եւ սպասարկման կենտրոնը։

«Մենք ուրախ ենք, որ Ագարակի բնակիչները հնարավորություն են ստացել դիտելու որակյալ հեռուստաբովանդակություն, ինչպես նաեւ օգտվելու արագ ֆիքսված ու շարժական ինտերնետից եւ որակյալ հեռախոսակապից։ Ucom-ի շարժական ինտերնետն, ինչպես գիտեք, 2017 թվականին ճանաչվեց Հայաստանում ամենաարագը։ Որպես հայկական ընկերություն՝ մենք ոչ միայն շնորհակալ ենք հենց հայկական ընկերությանը վստահելու համար, այլեւ ջանալու ենք նույն ծառայությունները մատուցել Հայաստանի բոլոր բնակավայրերում», - նշեց Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։  

«Շատ գոհ եմ մատուցվող ծառայությունների որակից՝ հեռուստատեսություն, ինտերնետ, հեռախոսակապ։ Եկել եմ պայմանագիրս վերակնքելու», - ասաց Ucom ընկերության 2 տարվա հավատարիմ բաժանորդ Հասմիկ Գեւորգյանը։

«Խորհուրդ կտամ բոլորին օգտվել այս օպերատորի ծառայություններից։ Անկախ ընտրած սակագնային փաթեթից՝ կապի արագությունն ուղղակի հրաշալի է», - իր գոհունակությունը հայտնեց Ucom-ի մեկ այլ բաժանորդ Լեւոն Ավանեսյանը։

Ագարակի վաճառքի եւ սպասարկման կենտրոնի ղեկավար Անի Բաղրամյանի խոսքով՝ չնայած Ucom-ի ֆիքսված ծառայությունները վաղուց հասանելի են Ագարակի բնակիչներին, սակայն վաճառքի եւ սպասարկման կենտրոնը նոր է դռները բացել ներկա եւ ապագա բաժանորդների առջեւ։ Հաճախորդները հիմնականում երիտասարդ են ու խստապահանջ։ Նրանց համոզմամբ ինտերնետը պետք է լինի միայն գերարագ, հեռուստաալիքների ընտրությունը՝ մեծ ու որակյալ հեռուստաբովանդակությամբ։ Այսօր Ucom-ը հենց այն հայկական ընկերությունն է, որը լիարժեք բավարարում է ամենախիստ բաժանորդների պահանջները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ