News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

2018 թվականի փետրվարի 15-ից Երեւան քաղաքի Դավիթ Բեկի, Նուբարաշենի եւ Կուստոյի փողոցների խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Փոփոխության արդյունքում Դավիթ Բեկի փողոցում՝ խաչմերուկի մոտակա հատվածի երկու կողմերում՝ հանդիպակաց երթեւեկության հոսքերը բաժանող առանցքային կրկնակի հոծ գծանշման տեղափոխության միջոցով կկազմակերպվի եւս մեկ՝ 3-րդ երթեւեկելի գոտի: Դրա շնորհիվ հնարավոր կլինի հետադարձը եւ դեպի Նուբարաշենի ու Կուստոյի փողոցներ ձախ շրջադարձը կատարել առանձնացված գոտուց՝ չխոչընդոտելով ուղիղ երթեւեկող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ Դավիթ Բեկի փողոցի լուսացույցները աջ կողմից կտեղափոխվեն եւ կտեղակայվեն երթեւեկելի մասում:

Տպել
Ամենաշատ