News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գուստավ Կլիմտի կորած նկարը հայտնաբերվել է Ավստրիայում թոշակառու կնոջ մահից հետո, ով երկար տարիներ անօրինական կերպով պահել է այն իր մոտ եւ ժառանգել Լինց քաղաքին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ռադիո ORF-ը:

1951 թվականին աշխատանքի սեփականատերը՝ Օլգա Եգերը, այս, ինչպես նաեւ Էգոն Շիլեի 3 այլ նկարները ժամանակավոր սկզբունքով  փոխանցել էր Լինցի ժամանակակից արվեստի թանգարանին: 2006 թվականին Եգերի ժառանգները ցանկացել էին հետ վերցնել իրենց ունեցվածքը, սակայն պարզվել էր, որ նկարներն անհետացել են:

Սեփականատերերը քաղաքապետարանին դատի են տվել փոխհատուցում վճարելու պահանջով, զուգահեռ լայնամասշտաբ վարույթ էր սկսվել: Տուժած կողմին ավելի քան 8 միլիոն եվրո էին վճարել՝ գումարած տոկոսները: Մնացած նկարների ճակատագիրը հայտնի չէ:

Ինչպես նշում է Krone պարբերականը, նկարը եւ հանգուցյալի կտակը այս տարվա հունվար ամսին բերել էր կնոջ փաստաբանը: Կնոջ վերջին խոստովանության համաձայն՝ մի օր աշխատանքի վայրում նա հայտնաբերել էր, որ թանգարանին ժամանակավորապես փոխանցված նկարները սխալ են փաստագրված: Նա այս մասին հայտնել էր ղեկավարին, ով իր հերթին պահանջել էր այդ մասին ոչ ոքի չասել: Հենց նա էլ «նվիրել էր» կնոջը Կլիմտի նկարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ