News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կողմերի միջեւ առարկայական պայմանավորվածությունների ձեռքբերումից հետո Երեւանը կքննարկի իրանական գազի՝ Հայաստանով Վրաստան տարանցման հարցը: Այս մասին փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսին, պատասխանելով NEWS.am-ի հարցին, հայտարարել է ՀՀ էներգետիկայի ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: Նա նշել է, որ կողմերը դեռ չեն քննարկել Իրանից Վրաստան գազի մատակարարման հեռանկարները:

«Երբ կողմերը որոշեն մատակարարումների ծավալներն ու գները, այդ ժամանակ միայն մենք կարող քննարկել տարանցման հարցերը: Սակայն այս պահի դրությամբ նրանք առարկայական պայմանավորվածություններ ձեռք չեն բերել»,- ասաց փոխնախարարը:

Նա հավելեց, որ այս գործարքի արդյունքում Հայաստանը միայն կշահի, քանի որ տարանցման համար կվճարվի:

Ավելի վաղ Իրանի նավթի փոխնախարար Համիդ Ռեզա Արագին հայտարարել էր, որ Իրանն աշխարհագրորեն կարող է տարբեր երկրներին գազ մատակարարել, սակայն Վրաստան գազի արտահանման համար պետք է պայմանավորվածություն ձեռք բերել Հայաստանի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ