News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի քաղաքապետարանի դիմաց Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության կին անդամի նկատմամբ կիրառված բռնության դեմ բողոքող ակտիվիստները հայտարարություն են տարածել եւ ավարտել են իրենց բողոքի ակցիան (ֆոտոռեպորտաժ)։ 

NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ ոստիկանները ակցիայի մասնակիցներին ուժով դուրս են բերել քաղաքապետարանի միջանցքից, որտեղ նրանք սուլում եւ վանկարկում էին «բռնապետարան», «քաղաքապետքարան» ՝ այդպիսով ատահայտելով իրենց բողոքը:

Դրանից հետո ակտիվիստները առանց լրատվամիջոցների ներկայության հավաքվեցին, ինչ-որ բան քննարկեցին եւ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել «Երկիր ծիրանիի» կանանց վրա հարձակված անձանց։ Նրանք նաեւ դատապարտել են ոստիկանների գործողությունները՝ իրենց Երեւանի քաղաքապետարանի շենքից ուժով հանելու կապակցությամբ։

Ակտիվիստները որեւէ բառ չասացին իրենց հետագա անելիքների մասին՝ նշելով, որ պայքարը շարունակելու են։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները դիմակներ էին հագել եւ փորձում էին իրենց հետ Նուբարաշենից ապակե տարաներով բերված գարշահոոտություն արձակող կոյուղաջուրը մոտեցնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Ավագանու ՀՀԿ-ական անդամները փորձել են արգելել նրանց, որից հետո քաշքշուկ է սկսվել: ՀՀԿ-ականները հարվածներ են հասցրել «Երկիր Ծիրանիի» անդամ Մարինա Խաչատրյանին:

Հիշեցնենք, որ Նուբարաշենի բնակիչները փետրվարի 12-ին փակել էին «Նուբարաշեն» ՔԿ տանող ճանապարհը. նրանց խոսքով, հարակից տարածում ապրողները տարիներ շարունակ գարշահոտության մեջ են ապրում, շնչում թունավոր օդը:

«Չենք ուզում ձեր նկատմամբ կտտանք կիրառել». «Երկիր Ծիրանին» լքեց նիստերի դահլիճը (Ֆոտո)

«Ձեր քայլը ահաբեկչություն էր երեւանցու նկատմամբ». Երեւանի ավագանու քիմիկոս անդամը՝ «Երկիր ծիրանիին»

«Այստեղ նստած պարոնը եւս հարձակում գործեց կնոջ վրա». Զարուհի Փոստանջյանը ցույց տվեց Տարոն Մարգարյանին

Հասարակական կարգը հաջողվում է ապահովել փողոցում, բայց չի հաջողվում ավագանու նիստերի դահլիճում. Դավիթ Խաժակյան

Երեւանի ավագանու անդամ Մարտին Վարդազարյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան հիվանդանոց են տեղափոխել

 «Ազոտային թթուն ուզում էին լցնել Տարոն Մարգարյանի վրա, սա հարձակում էր քաղաքապետի վրա».Նաիրա Նահապետյան (Ֆոտո)

Ծեծկռտուք Երեւանի ավագանու նիստի ժամանակ՝ «Երկիր Ծիրանիի» եւ ՀՀԿ-ականների միջեւ (Ֆոտո)

Դերասան Գոռ Վարդանյանը բռնի ուժով դուրս բերեց Մարինա Խաչատրյանին. Նա իր քայլերը «ճիշտ» որակեց (ֆոտո)

«Սա ի՞նչ ձեւ է, ինչ ուզում եք ասեք, չեմ հասկանում». Անահիտ Բախշյանը՝ «Երկիր ծիրանիի» անդամներին

Տպել
Ամենաշատ