News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին  իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից հրապարակված «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում:

Փաստաթուղթը ներկայացնում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականը:

Մասնավորապես Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջմանը գնալու ցանկության բացակայությունը, այլ կողմերից ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ 2018-ին Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել»:

Զեկույցում նշվում է, որ Կրեմլը կձգտի աջակցել  եւ հնարավորինս ընդլայնել բոլոր նախկին խորհրդային երկրների տարածքում իր ազդեցությունը:

 «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հաջորդ հնարավոր նախագահական ժամկետի ընթացքում հիմնվելու է ագրեսիվ եւ օպորտունիստական արտաքին քաղաքականության վրա` Ռուսաստանի սահմաններից դուրս արդյունքների հասնելու համար: Նա նաեւ կդիմի ավելի ավտորիտար մարտավարությանը, որպեսզի վերահսկի իր իշխանության մարտահրավերները», - նշվում է փաստաթղթում:

ԱՄՆ հետախուզության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի արեւմտյան իտեգրացումը ձախողելու ՌԴ փորձերը Թբիլիսիում անկայուն իրավիճակի հիմնական աղբյուրները կմնան: Ռուսաստանը կփորձի  նաեւ կանխել Բելառուսի եւ Արեւմուտքի հարաբերություններում հնարավոր ջերմացումը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, հետախուզության ղեկավարը կարծում է, որ երկիրը դեռեւս ներքաղաքական անկարգությունների վտանգի տակ է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Կիեւի արեւմտամետ կողմնորոշումը ձախողելու համար:

«Մինչ այդ եվրոպական եւ եվրոպական ազգային կառավարությունները պայքարելու են անվտանգության խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք միասնական մոտեցումներ մշակելու համար, այդ թվում,  ծայրամասերում անկայունության, տարածաշրջանում անհամաչափ միգրացիայի, ահաբեկչական սպառնալիքների եւ ռուսական արշավների ազդեցության ավելացման դեմ, որոնք վնասում են Արեւմուտքի միասնականությանը»,-նշվում է զեկույցում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ