News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ընկերությունների կողմից առեւտրային մարտահրավերները կշարունակեն Կանադայի համար դժվարություններ առաջացնել, նույնիսկ եթե NAFTA-ի (Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի համաձայնագրի) վերանայման համար բանակցությունները հաջողված լինեն: Այս մասին հայտարարել է Կանադայի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը:

Կանադայի արտահանման 75 տոկոսը բաժին է ընկնում Միացյալ Նահանգներին: Սակայն, Օտտավան բողոքում է նախագահ Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ԱՄՆ աճող պրոտեկցիոնիզմից:

NAFTA-ի վերանայման բանակցությունները դանդաղ են ընթանում, քանի որ Կանադան եւ Մեքսիկան փորձում են լուծել համաձայնագրի փոփոխության մասին ԱՄՆ մի շարք արմատական պահանջները: Ենթադրվում էր, որ բանակցությունները կավարտվեն մարտի վերջին:

«Նույնիսկ եթե նոր համաձայնագիրը վաղը ստորագրվի, ես կարծում եմ, որ մենք առեւտրի հարցով կշարունակենք մեծ դժվարություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ», - ասել է  Կանադայի Առեւտրի նհախարարության ներկայացուցիչ Տիմոտի Սարջենտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ