News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

ՌԴ Պաշտպանության նախարարությունն իր աշխատակիցների եւ զինծառայողների համար համացանցում վարքագծի վերաբերյալ հանձնարարականներ է տարածել:

Սպաներին եւ զինվորներին խորհուրդ են տալիս հրաժարվել  «Օդնոկլասնիկի», «ՎԿոնտակտե», Facebook եւ այլ սոցցանցերից, ինչպես նաեւ չհրապարակել  իրենց ծառայության եւ զորամասի մասին տեղեկատվություն եւ հեռախոսներում գեոլակոցիան անջատել: Համացանցում վարքի կանոնները դեռ խորհրդի բնույթ ունեն, բայց նախարարությունն արդեն օրենքներում փոփոխություններ է պատրաստում, որոնք դրանք պարտադիր կդարձնեն, հաղորդում է «Իզվեստիան»:

Զինվորականներին հիշեցնում են, որ սոցցանցերում հրապարակումները արտասահմանյան հատուկ ծառայությունների միջոցով վերլուծության են ենթարկվում, իսկ տեղանքի հետ կապ ունեցող նկարները եւ տեսանյութերը կարող են մարտական խնդրի ձախողմանը հանգեցնել:

Սոցցանցերից օգտվող զինվորականներին խորհուրդ են տալիս իրենց էջեը հնարավորինս փակ դարձնել, ընկերների ցանկում չավելացնել անծանոթ մարդկանց եւ հարազատներին խնդրել իրենց ծառայողական գործունեության մասին համացանցում տեղեկություններ չտարածել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Facebook-ը, WhatsApp-ը եւ Instagram-ը կթուլացնեն նամակագրությունների եւ զանգերի ծածկագրումը
Դեռ հայտնի չէ, թե հաղորդագրությունների ծածկագրումը կթուլացվի թե ամբողջովին կանջատվի...
Ամբողջ աշխարհում օգտատերերը հայտնում են Twitter-ի աշխատանքի խափանման մասին
Սոցցանցի աշխատանքի խափանումների մասին են հայտնում…
Nokia-ն կներկայացնի «ամենասպասված» սմարթֆոնը
Թեեւ նորույթի անունը չի բացահայտվում, սպասվում է, որ այն կլինի Nokia 9-ը...
Դպրոցականը կոտրել է Apple ընկերության սերվերները
Դատարանում դեռահասը ամբողջությամբ հերքել էր մեղքը եւ ասել, որ միշտ երազել է աշխատել Apple-ում...
Ավստրալացի դպրոցականը կոտրել է Apple-ի սերվերները
Դպրոցականը խոստովանել է իր մեղքը եւ հայտարարել, որ կոտրել է ընկրության անվտանգության համակարգը, քանի որ միշտ երազել է աշխատել Apple-ում...
Google-ի աշխատակիցները բողոքում են Չինաստանի համար որոնողական համակարգի գրաքննվող տարբերակի գործարկման դեմ
Բացի այդ, նամակում մտահոգություն է հայտնվում բարոյական եւ էթիկական խնդիրների առումով, որոնք կառաջանան, երբ ընկերությունը...
Partner news