News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ մյուս հակառակորդները կշարունակեն կիբերպատերազմներով զբաղվել  «մեր ժողովրդավարական արժեքները նվաստացնելու եւ մեր դաշինքները թուլացնելու համար»: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսը` ելույթ ունենալով Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի նիստում:

«Անկեղծ ասած, ԱՄՆ-ն հարձակումների է ենթարկվում», - ասել է նա:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գոհ լինելով 2016-ի նախագահական ընտրություններին միջամտությունից,  կենտրոնացած է 2018-ին ԱՄՆ միջանկյալ ընտրությունների վրա:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կշարունակի օգտագործել քարոզչական սոցիալական լրատվամիջոցները եւ ազդեցության այլ միջոցներ` ԱՄՆ սոցիալական եւ քաղաքական ճեղքվածքները խորացնելու համար», - ասել է նա: «Ոչ մի կասկած չպետք է լինի, որ Ռուսաստանն իր նախկին ջանքերը հաջողված է կարծում եւ 2018 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրությունները Ռուսաստանի ազդեցիկ գործողությունների համար որպես հնարավոր թիրախ է համարում »:

Նրա խոսքով՝  «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, 2018 թվականին սպառնալիքի առավել ագրեսիվ աղբյուրը կդառնա»: Նա նշել է, որ ԱՄՆ հետախուզությունը կշարունակի գնահատել «պետական վերահսկվող ռուսաստանյան լրատվամիջոցների միջոցով կեղծ տեղեկատվություն տարածելու» երկրի ջանքերը:

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ