News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Դանիել Քոութսը հայտնել է, որ եկել է այն ժամանակը, երբ Վաշինգտոնը պետք է գործի անցնի այն սպառնալիքի կապակցությամբ, որն իրենից ներկայացնում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը, հայտնում է Reuters-ը։

«Որոշումներ կայացնելու ժամանակը մոտենում է՝ հաշվի առնելով, թե ինչպես ենք մենք արձագանքում դրան»,- ասել է նա Սենատի հետախուզական կոմիտեում լսումների ժամանակ։ «Մեր նպատակն է խաղաղ կարգավորումը։ Մենք  տարբեր միջոցներով առավելագույն ճնշում ենք կիրառում Հյուսիսային Կորեայի վրա»։

Նա նշել է աճող սպառնալիքը այն կապակցությամբ, որ Հյուսիսային Կորեան չի ուզում «բանակցել միջուկային զենքի ու հրթիռների մասին»։

Քոութսը նաեւ հայտնել է, որ ԱՄՆ-ն այս տարի ակնկալում է նոր հրթիռային փորձարկումներ Հյուսիսային Կորեայի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news