News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Բրուքլինի գրաֆիտիստ նկարիչների խումբը հաղթել է Քուինսի 5Pointz շենքի սեփականատիրոջ դեմ հայցը, որը ներկով ծածկել  էր շենքի վրա պատկերված իրենց նկարները, ինչը դրա շնորհիվ զբոսաշրջային վայր էր դարձել, հաղորդում է  Daily News New York-ը:

Ըստ հրատարակության՝ նկարիչները շենքի սեփականատերերից 6.7 մլն դոլար փոխհատուցում կստանան:

Դատարանում նշել են, որ ընկերությունը չպետք է շենքի քանդվելուց 10 ամիս առաջ ներկեր պատկերները:

 «5Pointz-ի գրաֆիտիները շատ հայտնի են զբոսաշրջիկների շրջանում, նրանցից շատերը կցանկանային շենքի քանդվելուց 10 ամիս առաջ հրաժեշտ տալ նրանց», - ասել է Նյու Յորքի դատարանի դատավորը:

5Pontz-ը Բրուքլինի շենքերից է, որը փողոցային արվեստի տեսարժան վայր է դարձել: 1990-ականներից դրա վրա աշխատել են ավելի քան 30 նկարիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ