News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

82-ամյա Արմեն Ջիգարխանյանի առողջական վիճակը եւ որոշումներն անհանգստացնում են նրա ընկեր Վասիլի Լիվանովին:

Ըստ Լիվանովի՝ նա զանգել է ռեժիսորին, որպեսզի Վիտալինա Ցիմբալյուկ Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծությունից հետո աջակցի նրան:

 «Ես ուղղակի ցնցված էի, որովհետեւ Արմենը, իսկ մենք նրա հետ վաղուց ենք ծանոթ եւ նա հիմնականում հայհոյող չէ, այլ շատ զսպված մարդ է, ուղղակի գոռում էր. «Թող այդ բոլոր կանայք սատկեն…» Եվ հայհոյում էր՝ թույլ չտալով ինձ մի բառ ասել: Եվ ես հասկացա, որ նա դժբախտության մեջ է. մարդն ուղղակի հոգեպես հիվանդ վիճակում է», — ասել է Վասիլին:

Բացի այդ, նա չի հասկանում, ինչու է Ջիգարխանյանն այդպես վարվել Վիտալինայի հետ, չէ որ նա  2009-ին կաթվածից հետո խնամել է ռեժիսորին:

«2009-ին նրա հետ երկրորդ կաթվածը տեղի ունեցավ: Ես իմացա այդ մասին, զանգեցի նրան, Վիտալինան պատասխանեց: Նա ինձ բավական երկար ժամանակ ասում էր, որ Արմեն Բորիսովիչը չի կարող հեռախոսով խոսել: Մի օր վերջապես նա պատասխանեց. «Վասյա, ես արդեն ոչ մեկի հետ չէի կարողանում խոսել, եթե Վիտալինան չլիներ: Նա փրկեց իմ կյանքը, նա ինձ այն աշխարհից հետ բերեց: Ես կյանքով եմ պարտական այդ երիտասարդ կնոջը», —«Սլովո» թերթին պատմել է դերասանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ