News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը ազգային բանակների արդիականացման եւ ուժեղացման հարցի լուծման համար քննադատել է: Բելառուսի նախագահը համապատասխան հայտարարությունն արել է հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում, հաղորդում է « Sputnik-Բելառուսը»:

Լուկաշենկան վստահ է, որ ՀԱՊԿ-ն լրջորեն թերագնահատում է ներկա իրավիճակի վտանգը: «Ռուսաստանն ինքնուրույն արդիականացնում է զինված ուժերը: Մենք ուրիշ անդամների հետ միասին փորձում ենք զինվել, արդիականացվել եւ այլն: Ամեն մեկն իր համար», - ասել է Լուկաշենկոն:

Ընդհանուր տարածքի պաշտպանության հիմնական բեռը, անհրաժեշտության դեպքում, Ռուսաստանի վրա կընկնի: «Սակայն այսօր Ռուսաստանի ղեկավարությունը չունի այն ընկալումը, որ անհրաժեշտ է մեր ընդհանուր համատեղ պաշտպանվածության առավել վտանգավոր ուղղություններում` Բելառուսում, Ղազախստանում, Հայաստանում եւ այլ երկրներում ազգային զինված ուժերը ուժեղացնել: Եվ դա կարող է շատ ցավալի արձագանք ունենալ», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ