News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փետրվարի 14-ին նշվում է գիրք նվիրելու միջազգային օրը, որը միավորում է բոլոր նրանց, ովքեր գրքեր են նվիրում երեխաներին եւ նրանց մեջ կարդալու ցանկություն են սերմանում:

Գիրք նվիրելու միջազգային օրը տոն է, որը միջազգային  է դարձել ոչ միայն համաշխարհային նշանակության պատճառով, այլեւ այն պատճառով, որ այն ծագում է ժողովրդից, այսինքն, դրա առաջացման նախաձեռնությունը պատկանում է սովորական մարդու` ԱՄՆ-ում մանկական գրքի կայքի հիմնադիր Էմմի Բրոդմուրին:

Էմմին նաեւ երեք երեխաների մայր է: Նրա որդիներից մեկի հարցը՝ թե ինչու չկա տարվա մեջ այնպիսի օր, երբ մարդիկ առանց առիթի իրար գրքեր են նվիրում, նոր տոնի ստեղծման համար շարժառիթ է դարձել:

Դիմելով իր ծանոթ բլոգերներին, սոցցանցերի օգատերերին եւ կայքի գործընկերներին՝ Էմմին 2012-ին Գիրք նվիրելու միջազգային օրվա ամենամյա անցկացումը նախաձեռնեց:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ