News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Պարզվել է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վաշինգթոնյան գրասենյակ անհայտ անձանց ծրարով ուղարկած նյութը մանկական փոշի է, հայտնում է FOX 5-ը՝ վկայակոչելով քննության նախնական տեղեկությունները:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ծրարը հայտնաբերվել է ԱՄՆ նախկին նախագահի Վաշինգթոնի գրասենյակում, որտեղ ժամանել էին ոստիկանության եւ հրշեջ ծառայության, ինչպես նաեւ ԱՄՆ ՀԴԲ եւ Գաղտնի ծառայության աշխատակիցները: Միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել: Ինչպես նշել է հեռուստաալիքը, նամակն ուղարկված է Հոնկոնգից եւ հետադարձ հասցե չունի:

Օբաման գրասենյակ է վարձել Վայրի բնության համաշխարհային ֆոնդի շենքում, որի հասցեով, նախնական տեղեկություններով, ուղարկվել է սպիտակ նյութով ծրարը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ գործող նախագահի որդու կինը՝ Վանեսա Թրամփը, հոսպիտալացվել է «սպիտակ փոշիով ծրարը» բացելուց հետո: Թրամփ կրտսերի կինը ծրարը ստացել էր առավոտյան մոտ ժամը 10-ին, նա հիվանդանոց էր տեղափոխվել նախազգուշական նկատառումներով: Նշվում էր, որ ծրարը հասցեագրված էր Դոնալդ Թրամփ կրտսերին: Ծրարի պարունակությունը վտանգ չէր ներկայացնում, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր Նյու Յորքի ոստիկանության ներկայացուցիչը:

Ավելի ուշ Սքոթլանդ Յարդից հայտնել էին, որ Վեթմինսթերյան պալատի գրասենյակներից մեկը, որտեղ նիստեր է անցկացնում Մեծ Բրիտանիայի խորհրդարանը, նույնպես սպիտակ փոշիով ծրար է ստացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ