Մալազիայի Սաբահ նահանգի ֆերմաներից մեկում մեկ աչքանի այծ է ծնվել, փոխանցում է The Mirror-ը։
Այծը լույս աշխարհ է եկել կիրակի՝ փետրվարի 11-ին։ Տերը նրան Տուե Ջաբան է կոչել։ Ձագն ամբողջությամբ առողջ է, սակայն նրան ստիպված են կերակրել ձողով, քանի որ նրա բերանը շատ փոքր է եւ չի կարողանում մոր կուրծքը բռնել։