News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հանդիպել է  Հայաստանում եւ Վրաստանում Միացյալ Թագավորության  առեւտրի  եւ ներդրումների հարցերով հանձնակատար Մարկ Փրիթչարդին։ Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան  Ջուդիթ Ֆարնուորթը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ նախարար Մանուկյանը գոհունակություն է  հայտնել էներգետիկայի ոլորտում հայ-բրիտանական համագործակցության ձեւավորման վերաբերյալ՝  համոզմունք հայտնելով, որ այս համագործակցությունը կընդլայնվի եւ կզարգանա:

Նախարարն անդրադարձել է վերականգնվող  էներգետիկայի բնագավառում  արտադրական կարողությունների  զարգացմանն  ուղղված  ծրագրերի արդյունավետությանը, մասնավորապես՝ արեւային  կուտակիչ կայանների կառուցմանը:  Այդ համատեքստում   զրուցակիցներին է  ներկայացրել նաեւ «Մասրիկ-1»  արեւային ֆոտովոլտային կայանի եւ  «Շնող»  ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորության կառավարությունը պատրաստ է խորացնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումների ներգրավմանը։

Իր հերթին Մարկ Փրիթչարդը շնորհակալություն է հայտնել նախարարին՝ ոլորտի ներդրումային ծրագրերը հանգամանալի ներկայացնելու համար եւ վերահաստատել համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է էներգետիկայի բնագավառի մասնագետների վերապատրատման նպատակով համատեղ ուսումնական կենտրոնի  ստեղծումը:

Կողմերն անդրադարձել են նաեւ հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին եւ  զարգացման հեռանկարներին:

Խոսելով Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը  Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին՝ նշվել է, որ Հայաստանում Միացյալ Թագավորության դեպանատան հետ փոխգործակցությունը կնպաստի, որպեսզի   2019թ. Հայաստանն, անցնելով միջազգային վավերացման գործընթացը, կարողանա ճանաչվել նախաձեռնության ստանդարտներին համապատասխանող երկիր:

Կարեւորելով իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները՝ Աշոտ Մանուկյանը նշել է. «Առաջիկա  1-2 տարում մենք պետք է հանքարդյունաբերության ոլորտի բացարձակ թափանցիկության հասնենք»:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են  երկու երկրների միջեւ էներգետիկայի բնագավառում համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելու պատրաստակամությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տիգրան Խաչատրյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել…
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Ամենաշատ