News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. փետրվարի 5-ից 9-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթի քննության, ինչպես նաեւ եռամսյակային հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերվել եւ արձանագրվել է 11 իրավախախտում, 8-ի (6-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել  780.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով  շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 1․148․086  ՀՀ դրամ: 

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 864.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Տավուշ՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (7 հացենի, 11 բողի, 3 ղաժի, 2 թեղի, 1 կաղնի, 3 այլ տեսակի ծառ) հաշվարկվել է 592.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռի՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (2 բոխի, 1 քամատապալ բողի, 1 ուռենի, 1 կաղնի) հաշվարկվել է 272.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք՝ ընդամենը՝ 100.000 ՀՀ դրամ։

Վայոց Ձոր՝ շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ արմատախիլ արված ծառերի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք,

Գեղարքունիք․ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է 22 հատ՝ 8.8կգ սիգ տեսակի ձուկ, հանձնվել է Սեւանի Մ.Մաշտոցի N 1  միջնակարգ դպրոց ՊՈԱԿ)։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Գեղարքունիք․ խեցգետնի ապօրինի որսի 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Քննված վարչական վարույթներով նշանակվել է 180.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի  շրջակա միջավայրին հասցված վնաս, որից՝

Շիրակ․ հողերի վիճակը վատթարացնող աշխատանքների կատարման 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, հաշվարկվել 20.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում հայտնաբերված իրավախախտում՝

Երեւան․  առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբի տեղափոխման 2 դեպքով նշանակվել է 50.000-ական ՀՀ դրամի վարչական տուգանք, ընդամենը՝ 100000 ՀՀ դրամ։

Ստուգումների արդյունքում

Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 263.086 ՀՀ դրամ եւ նշանակվել՝  300.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։                 

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 590.000 ՀՀ դրամ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացիները ճարտարագետ են, իտալացիները՝ դիզայներ, հայերը՝ ստեղծագործողներ. Փաշինյանը՝ շվեյցարացի գործարարներին
Նիկոլ Փաշինյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ...
Անհասկանալի է, թե ինչ չարաշահումների եւ նախնական հաշվարկների մասին է խոսվում ՊԵԿ-ը. «Նաիրի ինշուրանս»
«Նաիրի Ինշուրանս» ընկերության պարզաբանումը՝ ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ...
Դոլարն ու եվրոն էժանանում են. ռուբլին կայուն է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
2018-ի դեկտեմբերին անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ. ՊԵԿ
Դատական որոշ ակտեր, ինչպես նաեւ դրանց հիմքում ընկած մի շարք փորձագիտական եզրակացություններ, մտահոգիչ են...
«Նաիրի Ինշուրանս»-ը, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս. ՊԵԿ
ՀՀ ՊԵԿ քննչական վարչության եւ Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպք...
Հայաստանը սակավաջուր երկիր է. ջուրը երբեք չի կարող մեր տնտեսական աճի հիմքը լինել. Բագրատյան
Քանի որ շատ հարցեր առաջացան, ուստի կարեւոր եմ համարում խնդիրն ամփոփելը եւ մի քանիսին պատասխանելը...
Ամենաշատ