News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում հայ կին պատգամավոր Սելինա Դողանն իր ելույթում հիշատակել է օրեր առաջ մահացած հայտնի հայ մաշկաբան Հակոբ Քոթողյանին։

Սելինա Դողանն իր Twitter-ի էջում տեղադրել է խորհրդարանում իր ելույթի հատվածը, որտեղ անդրադարձել է Հակոբ Քոթողյանի համառոտ կենսագրությանը։ Ելույթի վերջում Սելինա Դողանը հայերենով ասել է․ «Աստված հոգին լուսավորի»։

Նշենք, որ Ստամբուլում 79 տարեկանում մահացել է Թուրքիայի ամենահայտնի մաշկաբան Հակոբ Քոթողյանը։

Հակոբ Քոթողյանը Թուրքիայում հայտնի է եղել «Անթեւ Հակոբ» անունով, քանի որ երիտասարդ ժամանակ արհեստանոցում թեւը կորցրել էր, սակայն դա չէր խանգարել նրան սովորել բժշկություն եւ մի ձեռքով հրաշքներ գործել։

Նա սիրված ու հարգված բժիշկ էր ամբողջ Թուրքիայում։

Տպել
Ամենաշատ