News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը ներկայացված է Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում օրգանական սննդի առաջատար «BIOFACH» ցուցահանդեսում:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության եւ Եվրոպական միության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագրի աջակցությամբ արդեն երկրորդ տարին անընդմեջ հայկական 10 արտադրող ընկերություններ փետրվարի 14-17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում ցուցադրում են իրենց օրգանական ապրանքատեսակները ամենամյա «BIOFACH» օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսում: Եվս 10-ը մեկնում է որպես այցելու։

Հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը միջազգային ցուցահանդեսում ներկայացնում են խոտաբույսերից ու հատապտուղներից թեյեր, մրգերի կորիզներից ստացված յուղեր, չրեր, հյութեր, մեղր, հաճար եւ պարարտանյութ արտադրող ընկերություններ մեկ միասնական «Օրգանական Հայաստան» տաղավարում:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին հաջողություն է մաղթել հայ արտադրողներին.  «Եվրոպական միությունը հավատում է գյուղատնտեսության եւ առավել եւս օրգանական գյուղատնտեսության  զարգացմանը Հայաստանում:  Կարծում ենք, որ  գյուղատնտեսությունը պետք է հանդես գա որպես Հայաստանի զարգացման շարժիչներից մեկը: Աշխատող բնակչության ավելի քան 30%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ Հայաստանի գյուղական համայնքներում: ԵՄ-ն աջակցել է գյուղական համայնքների մրցունակության բարձրացմանը, գյուղատնտեսական ենթակառուցվածքների արդիականացմանը եւ տնտեսական գործունեության դիվերսիֆիկացմանը: 

ԵՄ-ֆինանսավորմամբ իրականացվող ՕԳԱՆ ծրագրի շնորհիվ հատկապես ավելացել է Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող ֆերմերների թիվը, արժեշղթաների միջեւ հիմնվել է կապեր եւ բարձրացել  է ոլորտի մասին իրազեկվածության մակարդակը: Ի լրումն՝ ԵՄ-ն Հայաստանում  օրգանական գյուղատնտեսության ոլորտում ներդրում է կատարում ոչ միայն բնակչության սննդամթերքի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով, այլ նաեւ  որպես առողջ ապրելակերպի ռազմավարության բաղկացուցիչ մաս, ինչը համահունչ է առողջ ապրելակերպին ուղղված կառավարության քաղաքականությանը»:

«ՕԳԱՆ ծրագիրը հայ ֆերմերներին եւ արտադրողներին աջակցում է օրգանական արտադրանքի ծավալի մեծացման եւ արտահանման շուկաներում, հատկապես Եվրոպայում գործարար կապեր հաստատելու գործում։ Անցած տարվա մասնակցությունը շատ արդյունավետ էր. ցուցահանդեսից հետո բուսական յուղեր եւ հատապտուղների չոր էքստրակտներ արտադրող ընկերությունը կրկնապատկել է արտահանման ծավալները։ Մենք հույս ունենք, որ «BIOFACH»-ում հաջողությունը կոգեշնչի մյուսներին անցնելու բարձրարժեք օրգանական ապրանքների արտադրության եւ Հայաստանում ձեւավորելու կայուն գյուղատնտեսութուն»,- նշել է ՕԳԱՆ ծրագրի խմբի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը։

«ԲԻՈՖԱԽ» օրգանական սննդամթերքի ցուցահանդեսի աշխարհագրությունն ընդգրկում է գլոբալ 7 տնտեսական տարածաշրջաններ։ Էքսպոյին այս տարի 129 երկրից 2,790 ընկերություն է մասնակցում։ Այնտեղ տարեկան ավելի քան 51 000 այցելուներ, դիստրիբյուտորներ, խոշոր գնորդներ ծանոթանում են օրգանական սննդի արտադրության ոլորտի զարգացումներին, գործարար կապեր հաստատում եւ պայմանագրեր կնքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ վճարելու մեխանիզմը
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ...
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Ամենաշատ