News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ փետրվարի 14-ին, հետաձգվեց եզդիաբնակ Շամիրամ գյուղում 2017թ. ամռանը սգո սրահում 4 հոգու սպանության գործով դատական առաջին նիստը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ պաշտպանական կողմը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ չեն հասցրել գործի նյութերին ծանոթանալ: Դատավոր Սուրեն Մնոյանը բավարարեց միջնորդությունը: Պաշտպանական կողմը միջնորդեց նաեւ արգելել տեսա եւ լուսանկարահանումը, սակայն, դատարանն այն բավարարեց մասնակի: Լրատվամիջոցների ներկայացուցիչները չեն լուսանկարի եւ տեսանկարահանի միայն ամբաստանյալներին:

Նշենք, որ դահլիճում ներկա գտնվողները բավականին վրդովված էին եւ  անընդհատ «տեռորիստ» էին գոռում ամբաստանյալների հասցեին: Դատարանի դիմաց նույնպես լարված իրավիճակ էր: Այստեղ էին հավաքվել սպանվածների հարազատները, որոնց մեծ մասը չկարողացավ մտնել ներս, քանի որ տեղ չկար:

Լրագրողների հետ զրույցում սպանված Օզմանյանների բարեկամ Միշա Օզմանյանը նշեց, որ պաշտպանական կողմը հատուկ է ձգձգում նիստերը. «Այստեղ գտնվողներիս 90 տոկոսը Ռուսաստանից է եկել, նրանք չեն կարող այստեղ երկար մնալ, դա իմանալով հանդերձ՝ իրենք անհիմն նիստերը հետաձգում են«,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք հույս ունի, որ արդար դատաքննություն կլինի եւ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խոստությամբ, Միշա Օզմանյանը պատասխանեց. «Հուսով եմ, իսկ եթե չէ, պատկերացրեք՝ ինչ կլինի...»:

Հաջորդ նիստը կկայանա մարտի 16-ին:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի գերեզմանատանը կից սգո սրահում, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարել է չորս անձանց սպանություն, բացի այդ, 1999թ. ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել հրազեն եւ ռազմամթերք, 2012թ. դեկտեմբերից մինչեւ 2014թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում կատարել է վաշխառություն` որի հետեւանքով տուժողներն ընկել են նյութական ծանր կացության մեջ, 25.08.2017թ. կատարել է նաեւ սուտ մատնություն:

Թելման Քալաշյանի հորեղբորը՝ Քյարամ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պարտակել է առանձնապես ծանր հանցագործությունը` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, չորս անձանց սպանությունն իրականացրած Թելման Քալաշյանին:

Թելման Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով, 213-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով եւ 333-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ հորեղբորը՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 334-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Ամենաշատ