News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀԿ կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը լրջորեն կմտածի քաղաքացիական հասարակության հետ «Ելք» խմբակցության կողմից նախագահի թեկնածու առաջարկված Արտակ Զեյնալյանի հետ միասին հանդիպելու առաջարկի մասին:

«Ես լուրջ կմտածեմ դրա մասին եւ կհայտնեմ»,- այսօր՝ փետրվարի 14-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Արմեն Սարգսյանը՝ անդրադառնալով քաղաքացիական հասարակության շուրջ մեկ տասնյակ կազմակերպություններ առաջարկել էին ՀՀԿ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին եւ «Ելք» խմբակցության նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանին միառժամանակ հանդիպել քաղաքացիական հասարակության հետ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ քաղհասարակության մի շարք կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ, որտեղ նշել էին. «Գնահատելով Արմեն Սարգսյանի եւ Արտակ Զեյնալյանի մոտեցումը՝ քաղաքացիական հասարակության հետ հանդիպելու պատրաստակամությունը, կարեւորելով նախագահի ընտրություններում հանրության լայն շրջանակների ներգրավումն ու գաղափարների մրցակցությունը, ինչպես նաեւ ցանկանալով հանրապետության նախագահի հնարավոր թեկնածուներին ներկայացնել քաղաքացիական հասարակության դիրքորոշումները մի շարք հարցերի վերաբերյալ՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս հայտարարում ենք Արտակ Զեյնալյանի եւ Արմեն Սարգսյանի հետ միաժամանակյա հանդիպման առաջարկության մասին:

ՀՀ նախագահի թեկնածուների երկու հավակնորդների հետ միաժամանակյա հանդիպման ժամանակ  քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան լսել նրանց դիրքորոշումները իրենց հնչեցրած հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ հայտնել իրենց ակնկալիքները հանրապետության ապագա նախագահից»:

Նշենք, որ «Ելք»-ը չի կարող ԱԺ-ում նախագահի թեկնածու առաջադրել, քանի որ չունի բավարար թվով ձայներ (պատգամավորների 1/4-ը): «Ելք»-ն առաջարկել էր «Ծառուկյան» խմբակցությանը սատարել իրենց թեկնածուին, սակայն մերժում էր ստացել: Իր հերթին «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարել էր, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ