News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները սարսափելի լարված են Ղրիմի հարցի պատճառով, եւ Կրեմլի հետ իր դաշնակցային հարաբերությունների պատճառով բացասական հետեւանքներով որոշակի պատժամիջոցների պետք է սպասի նաեւ Հայաստանը: Այս մասին փետրվարի 14-ին «Ամերիկյան պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ռազմական գործարքների հետագա կնքման վրա» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ռազմինֆո» կայքի համակարգող, ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ ցանկացած պահին, եւ ամեն ինչ որոշելու է ԱՄՆ Կոնգրեսը: «Նման վտանգ միշտ կա: Մյուս կողմից՝ եթե հիշենք Իրանի օրինակը, ԱՄՆ-ում հրաշալի հասկանում են, որ Ռուսաստանի մի շարք գործընկերներ պարզապես այլ տարբերակներ չունեն»,- հավելեց Վրթանեսյանը:

Ըստ որում՝ փորձագետն ընդգծեց, որ ռուս-ամերիկյան հարաբերություններն ազդում են հայ-ամերիկյան համագործակցության վրա եւ հակառակը, սակայն տվյալ դեպքում Երեւանն աշխատում է առավելագույն չեզոք դիրքորոշում գրավել, եւ սա հասկանում են ինչպես Մոսկվայում, այնպես էլ Վաշինգթոնում: Ինչպես նշեց «Ռազմինֆո» կայքի համակարգողը, որոշակի լարվածություն կա նաեւ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերություններում, ինչը հիմնականում պայմանավորված է այս երկրում մարդու իրավունքների խախտումներով, որն արահայտվել է Ադրբեջանի տարածքում  ամերիկյան ընկերությունների եւ գործակալությունների փակմամբ, լրագրողների կալանավորումներով եւ այլն: Սակայն, ըստ Կարեն Վրթանեսյանի, Վաշինգթոնի եւ Բաքվի միջեւ գործնական հարաբերությունները բավական բարձր մակարդակում են, եւ այս պատճառով քիչ հավանական է Ալիեւի ռեժիմի դեմ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների կիրառումը:

Նա միաժամանակ նշեց, որ Ադրբեջանը ծանր սպառազինության ոլորտում ռազմական գնումները կշարունակի Ռուսաստանից կատարել, եւ սա թելադրված է Մոսկվայի հետ ոչ միայն եւ ոչ այնքան գործընկերային կամ աշխարհաքաղաքական հարաբերություններով, այլ ավելի շուտ նրանով, որ Ադրբեջանի ապառազինության  աջակցության ամբողջ ենթակառուցվածքները հիմնված են ռուսական արտադրանքի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ